Որոշման մասին խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը նամակով տեղեկացրել են թեկնածուին:
Հայ համայնքը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է Էմանուել Մակրոնին. այսպիսի որոշում է կայացրել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Որոշման մասին խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը նամակով տեղեկացրել են թեկնածուին: Համայնքն ընդգծել է ապրիլի 24-ին Էմանուել Մակրոնի այցելությունը Ցեղասպանության հուշարձան: Ավելի վաղ նման որոշում էր կայացրել Հայ դատի Հանձնախումբը: