Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փաստը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փաստը: Կազմակերպությունն իր հայտարարությամբ ընդգծել է, որ Լապշինի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի:
Կառույցը համարում է, որ Լապշինի ձերբակալությունն ամենաթողություն է, նրան սպառնում են ադրբեջանական խոշտանգումները եւ դաժան վերաբերմունքը: Ինչ վերաբերում է Բելառուսի իշխանություններին, ապա, ըստ Amnesty International-ի, Մինսկը չի կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները:
Լապշինի կինը բաց նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին՝ խնդրելով դիմել Բաքվին՝ ամուսնուն ազատ արձակելու պահանջով: Լապշինի կնոջ դիմումը հրապարակվել է Change.org կայքում: Լապշինը նաև Իսրայելի քաղաքացի է: