Արդեն մեկ տարի է պետության միջոցներով վերականգնվում է Պտղնավանքը: 6-ից 7-րդ դարերին թվագրվող ճարտարապետական այս գլուխգործոցի պատերի մի մասն է պահպանվել, ավարտին կվերականգնվի պատմական տեսքը: Վերականգնող ճարտարապետի կարծիքով՝ տաճարի ավերման պատճառը միայն երկրաշարժը չէ, նա ենթադրում է, որ կառույցը ինչ որ մի ժամանակ պայթեցվել է: Վերականգնման բյուջեն մոտ 315 միլիոն դրամ է:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան