ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները ցանկանում են համաձայնության գալ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ հակամարտությունը դադարեցնելու հարցում կպահանջվի զիջումներ երկու կողմերից էլ։
«Ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, բայց երկուսն էլ ստիպված կլինեն որոշ զիջումներ անել»,- ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է առաջիկա շաբաթներին փորձել վերսկսել Կիևի և Մոսկվայի միջև բանակցային գործընթացը: Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դավիթ Մուրադյանը: