Առողջապահության նախարարն ասել է, որ այս ամենն առայժմ քննարկումների փուլում է, իրականացման դեպքում կկիրառվեն ֆրանսիական փորձն ու գիտելիքները, և հայկական միջոցները:
Հայ-ֆրանսիական գործակցության արդյունքում, հնարավոր է, որ Երևանում ստեղծվի ուռուցքաբանության նոր կենտրոն: Առողջապահության նախարարն ասել է, որ այս ամենն առայժմ քննարկումների փուլում է, իրականացման դեպքում կկիրառվեն ֆրանսիական փորձն ու գիտելիքները, և հայկական միջոցները:
Երևանում գտնվող Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի տնօրենն ասել է, որ Հայաստանն ունի նման կենտրոն ունենալու նախադրյալներ: Նա պատրաստակամություն է հայտնել օժանդակել հայ մասնագետների վերապատրաստման և կենտրոնի ստեղծման մի շարք այլ հարցերում: