Ստեփանակերտի նորակառույց ուռուցքաբանական կենտրոնի համար ձեռք կբերվեն սարքավորումներ:
Ստեփանակերտի նորակառույց ուռուցքաբանական կենտրոնի համար ձեռք կբերվեն սարքավորումներ: Միջոցները կգոյանան բարեգործական ջազ համերգից, որ այս անգամ Փարիզի արվարձան Կլամար քաղաքում է կազմակերպվել: Բարեգործական համերգի կնքամայրը դերասանուհի Մարիսա Բերենսոնն է: Նա վստահ է՝ նման նախաձեռնությունները աշխարհն ավելի լավը կդարձնեն: