• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին Նախագահը հրամանագիր է ստորագրել... 14:40
Բաց հարթակ․ Դեղինն ու կարմիրը կյանքի շարունակականության գույներն են. Հովհաննիսյան Բաց հարթակ․ Դեղինն ու... 20:36
Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Առաջին ալիքի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ին
Հասարակություն
17:1205 Սեպ, 2016

Առաջին ալիքի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ին

Հայաստանի հանրային հեռուստաընկերության այս աշնանային եթերաշրջանն առանձնահատուկ կարևորություն և նշանակություն ունի. սեպտեմբերի 12-ին կտրվի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը, որով և կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության այս աշնանային եթերաշրջանն առանձնահատուկ կարևորություն և նշանակություն ունի. սեպտեմբերի 12-ին կտրվի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը, որով և կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետևյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր և ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի և նախասիրությունների մեր հայրենակիցներին: Զուգահեռաբար կներկայացվեն նաև արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով և թարմ գաղափարներով:

Հայրենասիրական հաղորդումներ

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, մարտունակ բանակ ունենալու կարևորությունն ու մերօրյա իրական հերոսների մասին խոսելու և հանրության ամենալայն շերտերին ներկայացնելու, լավ օրինակը տարածելու անհրաժեշտությունը` Առաջին ալիքը Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ, կներկայացնի «Իմ բանակը» հաղորդաշարը: Հեռուստաֆիլմաշարը հանրությանը կներկայացնի հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքը, զինվորական ամենատարբեր մասնագիտություների առանձնահատկությունները:

Ցվետանա Պասկալևան այս եթերաշրջանում ևս իր «Նվիրյալները» հաղորդաշարով կշարունակի անդրադառնալ Արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին, երկու տասնամյակ անց կշարունակի պատմել և բացառիկ կադրեր ներկայացնել հաղթանակի և հաղթողների մասին:

Հասարակական-քաղաքական հաղորդումներ

«Կյանքը ափի մեջ» կհայտնվի, երբ հասարակական և մշակութային սիրված գործիչները հյուրընկալվեն դերասանուհի Լուիզա Ղամբարյանին՝ համանուն հաղորդման շրջանակում: Հերոսներից կպահանջվի անսահման անկեղծություն, չէ՞ որ կյանքն ափի մեջ է ներկայացվելու:

Ստեփան Զաքարյանը, ով հեռուստադիտողներին հայտնի էր իր «Հայաստանի առեղծվածներ»-ը հաղորդաշարով, այս եթերաշրջանում կփորձի բացահայտել «Մատենադարան. ձեռագրերի  գաղտնիքները»: Ինչ են հուշում գրավոր աղբյուրները, որոնց հետևում ուշագրավ պատմություններ ու դեռևս չբացահայտված իրադարձություններ կան թաքնված, կփորձի ներկայացնել Ստեփան Զաքարյանը:

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը կշարունակի բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունն ու օգտակարությունը:  «Համի որակ»-ի նոր եթերաշրջանում Էրիկին են միացել Ռուսաստանում հայտնի խոհարար, մեր հայրենակից Գայանե Բրեիովան, ով Առաջին ալիքի հեռուստադիտողին կներկայացնի հեղինակային և այլ կերակրատեսակներ: Իսկ ահա սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խիստ հայացքից չեն վրիպի օրվա «հերոս» մթերքի վտանգավոր ու ոչ այնքան առողջարար հատկությունները:

Հաղորդումն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:

Համեղ, օգտակար, յուրօրինակ և չկրկնվող կերակրատեսակներ պատրաստելու հարցում կօգնի Սարգիս Մկրտչյանը: Նա կկիսվի իր խոհարարական մոտեցումներով «Պատրաստենք միասին» ծրագրի շրջանակում:

Հանրային հեռուստաընկերության ամենաբանիմաց մայրիկ Մերի Ներսիսյանի ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ երեխաները, ապագա մայրերը: Պահպանելով բովանդակային ձևաչափը` նոր եթերաշրջանում հաղորդումը եթեր կհեռարձակվի որպես ինտերակտիվ խաղ, քանի որ սովորելու լավագույն եղանակը խաղն է: Այսուհետև հնարավորություն կտրվի մոր և մանկան առողջությանը, երեխաների դաստիարակությանը, ծնողական հմտություններին վերաբերող գաղտնիքներ ստանալ հենց խաղի միջոցով, ինչպես նաև սովորել ու մրցել արդեն կուտակած գիտելիքներով:   

Հաղորդավար Աննա Ավանեսյանն էլ կշարունակի անդրադառնալ մեր հայրենակիցների ճակատագրերին. եթե նախորդ երկու եթերաշրջաններում նրա հերոսները կանայք էին և ամերիկաբնակ մեր հայրենակիցները, ապա այս եթերաշրջանում նրա հյուրերը կլինեն երևանաբնակ հայտնիները:   

Առաջին ալիքի նոր եթերաշրջանում լրատվական և վերլուծական ծրագրերին զուգահեռ, Հայաստանի քաղաքական անցուդարձը և ամենահրատապ հարցերն ու խնդիրները կլինեն Գևորգ Ալթունյանի «Հանրային օրակարգ»-ի և Արմեն Աշոտյանի «Եռանկյունու» առանցքում:  

Ժամանցային հաղորդումներ

Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ընթացքում կհանգուցալուծվի տարվա մրցութային գլխավոր ինտրիգը. ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին: Ծրագրի յուրաքանչյուր թողարկում մասնակից-արտիստներին հնարավորություն կտա մոտենալ իրենց երաժշտական ամենանվիրական երազանքին և ապացուցել, որ հերթն իրենցն է: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նախագծի ժյուրիի 6 անդամների՝ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Անուշ Արշակյանի և Եսայի Ալթունյանի հետ որոշել, թե ով է ամենից արժանին Հայաստանը ներկայացնելու համաեվրոպական մրցույթին: Հաղորդումը կվարի Գոհար Գասպարյանը:

Եթե «Դեպի եվրատեսիլ» նախագծի շրջանակում հայտնի կդառնա, թե Հայաստանը ով կներկայացնի  «Եվրատեսիլ-2017»-ին, ապա Առաջին ալիքի նոր «Ամենակարող երգիչ» նախագիծը հնարավորություն կընձեռի հեռուստադիտողներին բացահայտել նոր անուններ:

Հեռուստատեսային այս հարթակում կմրցեն ռեստորանային այն երգիչները, որոնց կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: «Ամենակարող երգիչ»-ը հնարավորություն կտա նոր հայացքով և այլ հարթության մեջ դիտարկել երգիչ-երգչուհիներին` նրանց ուժերը յուրաքանչյուր շաբաթ փորձելով ամենատարբեր ժանրերում և թեմատիկ երգերում` սկսած ժողովրդականից մինչև հայրենասիրական ու միջազգային կատարումներ, շանսոնից մինչև երևանյան երգեր: Իսկ թե որքանով են նրանք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամներ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը և հրավիրյալ անդամներ՝ հաղորդման թեմաներին համապատասխան:

Նախագիծը կվարեն դերասան Աշոտ Ղազարյանը և երգչուհի Անի Քրիստին:

Երաժշտակենսագրական «Բենեֆիս» ծրագրի շրջանակում հայ երգիչ-երգչուհիները կներկայանան իրենց սիրված երգերով և կատարումներով, կանդրադառնան ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական գործունեությանը, ստեղծագործական ճանապարհին, որտեղ վերելքներ ու վայրէջքներ կան, հաղթանակներ ու պարտություններ, սեր և ցավալի բաժանումներ: Հաղորդումն այն մարդկանց մասին է, ում համար, անկախ բոլոր հանգամանքներից, առաջնայինը եղել է երգը: Նախագիծը կվարի Ավետ Բարսեղյանը, ով զուգահեռաբար կշարունակի ստուգել նաև հայ երգիչների երաժշտական գիտելիքները «Գուշակիր մեղեդին» ծրագրում:

Երաժշտասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաև դիտել հայկական հեռուստաեթերի երկարակյաց և սիրված հաղորդումները՝ «Երգ երգոց»-ն ու «Երաժշտական փոստարկղ»-ը:

Մանուկների և պատանիների համար

Նոր եթերաշրջանում Առաջին ալիքի փոքրիկ հեռուստադիտողների համար ևս նոր անակնկալներ կան: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանուկների և դպրոցականների համար նախատեսված հաղորդումների ընտրությանը, որոնք կունենան կրթական և ճանաչողական նշանակություն, կնպաստեն երեխաների հետաքրքրասիրության, մտահորիզոնի ընդլայնմանը:

«Ուզում եմ դառնալ» հաղորդման շրջանակում Արեգը, ով դեռ դպրոցահասակ է և չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում, կփորձի բացահայտել բոլոր մասնագիտությունների գաղտնիքները: Նա իր հասակակից ընկերների հետ, ովքեր արդեն կատարել են իրենց ապագա մասնագիտության ընտրությունը, կծանոթանա մասնագիտություների գաղտնիքներին, ինչպես նաև  կփորձի օգնել Առաջին ալիքի պատանի հեռուստադիտողներին կողմնորոշվել այդ շատ կարևոր հարցում:

«Արքիմեդիա» հաղորդաշարը կօգնի պատանի հեռուստադիտողներին ծանոթանալ գիտական փորձերին փորձարկել ֆիզիկայի օրենքներն ու հետևել, թե ինչ հետաքրքիր համադրություններ և փորձարկումներ կարելի է անել մի քանի նյութեր իրար խառնելով` կիրառելով դպրոցում ստացված գիտելիքները: Հաղորդումն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ծրագրի հաղորդավարը կլինի Հարություն (Տոշ) Դադուրյանը:

«Ինչուների մոլորակ»-ը կշարունակի օգնել բոլոր բալիկներին գտնել իրենց ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց մասին չեն էլ մտածել: Այս եթերաշրջանում «Ինչուների մոլորակ»-ի մշտական բնակիչները կլինեն Լիլիթ Թոխատյանը և Միկան, ով Հայաստանը ներկայացրեց «Մանկական եվրատեսիլ-2015»-ի ընթացքում: Հաղորդումն ունի մի շարք նոր խորագրեր, օրինակ՝ Լևոն Հարությունյանը (Իմաստունը), ով մի քիչ փնթփնթան է և շատ սիրում է հետաքրքրասեր ու խելացի մանուկներին, կօգնի երեխաներին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ ահա Աղասին (Ավագ ընկերը) կօգնի նրանց պատրաստել մի շարք հետաքրքիր իրեր:

Մեր փոքրիկ հեռուստադիտողները կշարունակեն հետևել «Հայ ասպետ»-ների պայքարին` այդպիսով թարմացնելով հայագիտական գիտելիքները:

Երեխաների համար Առաջին ալիքը հայերեն կրկնօրինակմամբ կներկայացնի նաեւ ՛՛Walt Disney՛՛ ընկերության արտադրության ամենահայտնի մոլտֆիլմերը՝ իհարկե հայերեն կրկնօրինակմամբ: Իսկ ահա ֆիլմասեր հեռուստադիտողները Առաջին ալիքի նոր եթերաշրջանում հնարավորություն կունենան դիտելու ՛՛Universal studios՛՛, ՛՛Paramount Pictures՛՛, ՛՛Walt Disney՛՛, ՛՛Metro-Goldwyn-Mayer՛՛, ՛՛Warner Bros՛՛ համաշխարհային կինոարտադրող ընկերությունների նոր և լավագույն ֆիլմերը:

Զուգահեռաբար կարևորելով նոր սերնդին հայկական կինեմատոգրաֆիայի օրինակներին պարբերաբար ծանոթացնելու անհրաժեշտությունը՝ Հանրայինի եթերում կշարունակվեն ներկայացվել հայ կինոյի լավագույն նմուշները:

Սոցիալական

Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները Առաջին ալիքի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանին և Վահե Խանամիրյանին կտեսնեն բոլորովին նոր ձևաչափում:  Այս ծրագրի հիմքում համոզմունքն է, որ որևէ խնդիր անլուծելի չէ, եթե համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխաներին փրկելու փորձին, օգնելու պատրաստակամությանն ու բարի գործ անելուն, ապա բոլոր պայմանական եթե-ները վերածվում են գործի: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման շրջանակում հայտարարված դրամահավաքի արդյունքները կուղղվեն երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները կստիպեն երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը` հանուն ապագա ժպիտների:    

Մասնագիտությամբ լրագրողներ Սոնա Աբրահամյանն ու Աելիտա Չիլինգարյանը կշարունակեն իրենց լրագրողական հետաքննությունները և հատուկ ռեպորտաժների միջոցով կանդրադառնան այն թեմաներին, որոնք դեռևս վերլուծելու կարիք ունեն:

«Հայն ու Հայաստանը» ծրագրով Տիգրան Դանիելյանը կշարունակի ներկայացնել մեր հայրենակիցների ապրուստն ու կենցաղը` ապրելու և աշխարհի ցանկացած անկյունում հայկականը ստեղծելու բացառիկ շնորհով: Նա կանդրադառնա դեպքերին ու դեմքերին, որոնք նորովի են ներկայացնում Հայաստան աշխարհն ու աշխարհասփյուռ հայերին:

Թե ինչպես է ապրում հայը Հայաստանում, օտար ափերում և ինչ խնդիրների առջև է նա կանգնած, ինչպիսի առօրյա և հետաքրքրություններ ունի, կշարունակի ներկայացնել Ռաֆայել Հովհաննիսյանը՝ «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով», «Մերոնք» ծրագրերի շրջանակում:

Արթուր Բախտամյանը կշարունակի «Չակերտներ» ծրագրի ընթացքում ամենատարբեր թեմաներով զրուցել իր հյուրերի հետ՝ բացելով չակերտները: Իսկ ահա դասական երաժշտության սիրահարներին նոր գիտելիքներ կփոխանցի Արամ Աբրահամյանը:

Մարզական հաղորդումներ

Առաջին ալիքը նոր եթերաշրջանում ևս կշարունակի իր ձեռքը պահել մարզական իրադարձությունների զարկերակին` ներկայացնելով հայ մարզիկների մրցելույթները ամենատարբեր սպորտային միջոցառումների ընթացքում, ուրախանալ նրանց հաղթանակներով, ցավել` անհաջողությունների դեպքում: Մարզական բոլոր իրադարձությունները` Կարեն Գիլոյանի «Խաղից դուրս» և Ռոբերտ Գասպարյանի «Լրացուցիչ ժամանակ» ծրագրերի շրջանակում:

Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում կներկայացվի վավերագրական ֆիլմաշար «Հաղթանակ կերտողներ»-ի մասին, որոնցով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, ում հաղթանակի ակնթարթները հուզել և հիացրել են բոլորին:

Օրվա դրական մեկնարկը յուրաքանչյուր աշխատանքային օր կտա «Առավոտ լուսո»-ն` հաղորդավարական նոր կազմով, բազում հետաքրքիր և ճանաչողական խորագրերով: Այլ անակնկալների և նորություններ մասին կհաղորդենք հաջորդիվ. ավելին շուտով:

Դիտումների քանակ694
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը կկայանա Երևանում 13:4515 Հլս, 2016 «Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը կկայանա Երևանում Հասարակություն
  • Հանրային հեռուստաընկերությունը՝ «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող 20:3010 Հնս, 2016 Հանրային հեռուստաընկերությունը՝ «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Սպորտ
  • Հանրային հեռուստաընկերության արխիվի թվայնացման հարցն օրախնդիր է 18:1313 Մայ, 2016 Հանրային հեռուստաընկերության արխիվի թվայնացման հարցն օրախնդիր է Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը 15:2802 Օգս, 2026
  • Նախագահի հրամանագրով նշանակվեցի ՀՀ վարչապետ. Փաշինյան 15:2502 Օգս, 2026
  • Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին 15:1402 Օգս, 2026
  • Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից 15:1002 Օգս, 2026
  • Մկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ 14:5802 Օգս, 2026
  • Տարոն Չախոյանի ճեպազրույցը 14:4702 Օգս, 2026
  • Հանրապետության նախագահի ելույթը 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին 14:4602 Օգս, 2026
  • Նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին 14:4002 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը | ՈՒՂԻՂ 14:3002 Օգս, 2026
  • ՔՊ-ն նախագահին է ներկայացրել Փաշինյանի՝ վարչապետի թեկնածության առաջադրման վերաբերյալ փաթեթը 14:2102 Օգս, 2026
  • Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:3602 Օգս, 2026
  • Գարիկ Սարգսյանի ճեպազրույցը 13:1902 Օգս, 2026
  • Ժամանակն է, որ Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում. Ռուբինյան 13:0802 Օգս, 2026
  • Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը. Ռուբինյան 12:5902 Օգս, 2026
  • Քաղաքական ճնշումներ չկան, բայց ես գիտեմ՝ ինչ են քաղաքական ճնշումները. Ռուբինյան 12:4902 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 12:4502 Օգս, 2026
  • Ռուբինյանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մասին 12:3802 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0002 Օգս, 2026
  • Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան 11:5902 Օգս, 2026
  • Հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ՝ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով, քաղաքական իմաստով՝ նույնպես. Ռուբինյան 11:4502 Օգս, 2026
  • ՀՀ նախագահը ստորագրել է Կառավարության հրաժարականը 11:2902 Օգս, 2026
  • Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբինյան 11:2702 Օգս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը 11:0802 Օգս, 2026
  • Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը 11:0202 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. նախագահ 10:5702 Օգս, 2026
  • Ովքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները 10:4602 Օգս, 2026
  • Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին 10:3602 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը ստորագրել է Կառավարության հրաժարականը 10:3002 Օգս, 2026
  • Ամենատարեց պատգամավորը սկիզբ դրեց Ազգային ժողովի 9-րդ գումարման 1-ին նստաշրջանին. հնչեց ՀՀ հիմնը 10:1702 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը | ՈՒՂԻՂ 10:0002 Օգս, 2026
  • Աշխարհահռչակ «Սուսերով պար»-ը՝ նոր նախագծի առանցքում 00:5402 Օգս, 2026
  • Կանայք՝ համայնքի շարժիչ ուժը 00:1502 Օգս, 2026
  • Կձգտենք վերսկսել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը. Ռուբիո 23:4801 Օգս, 2026
  • 6-7-րդ դարերին թվագրվող կառույցից միայն պատերն են մնացել. Պտղնավանքը վերականգնվում է 23:2901 Օգս, 2026
  • «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅԸ» NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով 1-ին ԱԲ գործարանն է Հարավային Կովկասում 22:2401 Օգս, 2026
  • Առկա անորոշություններն ու ՀՀ տնտեսությունը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5001 Օգս, 2026
  • Այսօր գնացել էի ներկայացում նայելու․ Նիկոլ Փաշինյան 21:1101 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | 315 մլն դրամ բյուջեից՝ Պտղնավանքի վերականգնմանը. ինչ տեսք կունենա ավարտին | 01.08.2026 21:0001 Օգս, 2026
  • Ամառը՝ արվեստի աշխարհում. ՀԱՊ ամառային դպրոցը 20:5401 Օգս, 2026
  • Մարաշի ասեղնագործության հմտություններ՝ տեղահանված կանանց 20:3901 Օգս, 2026
  • Սեուտա ժամանած անձանցից որևէ մեկը չի հասել Իսպանիայի մայրցամաք կամ ԵՄ այլ երկրներ. ֆոն դեր Լայեն 20:1301 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը 19:5801 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 19:3901 Օգս, 2026
  • Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի հինգ պահեստի 19:2501 Օգս, 2026
  • Հայ աշակերտների նվաճումները՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 19:1201 Օգս, 2026
  • Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել 18:4101 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել մոտ 70000 ներգաղթյալ 18:1501 Օգս, 2026
  • Իրանի կապիտուլյացիային հասնելու փորձերը պատրանքային են. Ռեզայի 17:4201 Օգս, 2026
  • Փրկարարները Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր 17:0901 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո 17:0501 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ընկերությունը ձկան, սև խավիարի արտահանման խնդիր չունի. վարչապետի այցը ձկնաբուծարան 17:0001 Օգս, 2026
  • Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը 16:3601 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան 16:2001 Օգս, 2026
  • Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:1101 Օգս, 2026
  • Իրանական դրոնները հարվածել են Քուվեյթին 15:4801 Օգս, 2026
  • Լինոփորագրություն. ամառային աշխատարան 15:4301 Օգս, 2026
  • Սպորտային հրապարակներ՝ սահմանամերձ գյուղերում. «Մտքարան ակադեմիա»-ի հիմնադիրների նախաձեռնությունը 15:2201 Օգս, 2026
  • Լատվիայի և Բելառուսի սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով 15:0701 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին 15:0101 Օգս, 2026
  • Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:5501 Օգս, 2026
  • Իրանը և Ադրբեջանը ստորագրել են մաքսային գործակցության հուշագիր 14:5101 Օգս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման 14:4701 Օգս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան 14:3201 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում 14:3001 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ 14:0601 Օգս, 2026
  • Գագարինում արհեստական բանականության գործարանի 1-ին փուլի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում. վարչապետ 13:5801 Օգս, 2026
  • Բնություն, հանգիստ, համեղ խոհանոց․ այս ամենի համադրությունը կարելի է գտնել Տավուշի սահմանամերձ բնակավայրերում 13:3901 Օգս, 2026
  • Լիբանանի «Զվարթնոց» կենտրոնն օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին 13:3201 Օգս, 2026
  • Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա. Դավիթ Խուդաթյան 13:1301 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | COP17-ի շենքը 90 %-ով պատրաստ է, տարածքը բարեկարգվում է. վարչապետի շրջայցը 13:0001 Օգս, 2026
  • Եմենում հայտարարել են, որ Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով նավարկությունը շարունակում է մնալ անվճար 12:5901 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին 12:4101 Օգս, 2026
  • Patriot հրթիռների պակասի պատճառով Ուկրաինան չի կարողանում խոցել բալիստիկ հրթիռները. Զելենկի 12:1501 Օգս, 2026
  • Ինքներս պետք է որոշենք մեր կյանքի որակը՝ կյանքի հանգամանքներին հարմարվելու փոխարեն. ՄԻՊ 11:5601 Օգս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:4801 Օգս, 2026
  • Այս գիշեր ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ 11:1801 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Կիևին. կան զոհեր և վիրավորներ 11:0601 Օգս, 2026
  • Թրամփը կրկին հավակնություններ է ներկայացրել Գրենլանդիայի նկատմամբ 11:0601 Օգս, 2026
  • Նախաճաշ Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:5401 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 10:4701 Օգս, 2026
  • Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում 10:4501 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 10:3801 Օգս, 2026
  • 2026 թ. 1-ին կիսամյակում Շիրակում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները. ՆԳՆ 10:3501 Օգս, 2026
  • Այսօր Արաքս Մանսուրյանի հոբելյանն է 10:2901 Օգս, 2026
  • Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից 10:0901 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը 10:0001 Օգս, 2026
  • Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից 09:4501 Օգս, 2026
  • ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով 09:2401 Օգս, 2026
  • Շենգավիթի մանկապարտեզում փորձարկել են արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները 09:1201 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ վերցնել․ Նիկոլ Փաշինյան 09:0301 Օգս, 2026
  • Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:3901 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Օգս, 2026
  • Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն․ Պետրոսյան 01:1201 Օգս, 2026
  • Պուտինը և Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ․ Թրամփ 01:0001 Օգս, 2026
  • ԱՄՆ-Իրան համաձայնագիրը դեռևս հնարավոր է․ Թրամփ 00:5301 Օգս, 2026
  • Կալիֆոռնիայի ռազմաօդային բազայում F-35B կործանիչ է վթարի ենթարկվել 00:4101 Օգս, 2026
  • Ախուրյան համայնքում բոլոր մանկապարտեզները կլինեն անվճար 00:0701 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ Հայաստանի տեսլականը 23:3931 Հլս, 2026
  • Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի կրթության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները 23:1531 Հլս, 2026
  • Ստուգվում են հանրային սննդի կետերը. ինչ են փաստում ՍԱՏՄ ուսումնասիրությունները 23:0031 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015