Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ունեցած ելույթում Նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համար օրակարգային հարցերի շուրջ: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հորդանան Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը կնպաստի երկու պետությունների բարեկամական կապերի ամրապնդմանը:
Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ Մեծ եղեռնի օրերին բազմաթիվ հայեր են ապաստանել Հորդանանում ու, շնորհիվ արաբների բարեհաճ վերաբերմունքի և հայ համայնքի եռանդուն գործունեության, այսօր ձևավորվել են համայնքի կյանքը կազմակերպող ազգային, մարզական, մշակութային և այլ կազմակերպություններ, որոնց առանցքը հայապահպանությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում