«Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին ողջույնել են Արցախի նախագահը, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքը: Բացման խոսքով հանդես է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին հորդորեց ավելացնել ջանքերն ու զարգացնել հայրենիքը՝ նկատելով, որ աշխարհում 30 000 հայկական և 15 համահայկական կազմակերպություն կա, և եթե այս կառույցներից յուրաքանչյուրը կարողանա թեկուզ մեկ ներդրումային ծրագիր իրականացնել Հայաստանում ու աշխատատեղեր ստեղծել, Հայաստանը կհաղթահարի իր առջեւ դրված մարտահրավերները:
Մանրամասները՝ տեսանյութում