Նոյեմբերի միջանկյալ ընտրությունից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընթրիք է կազմակերպելու մի քանի տասնյակ հանրապետական օրենսդիրների համար՝ հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփը չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանն իր հետ ճաշելու է հրավիրել մի խումբ հանրապետական օրենսդիրների, այդ թվում՝ հանրապետականների, որոնք մասնակցում են նախընտրական մրցավազքին»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով միջոցառման մանրամասներին տեղյակ մարդկանց:
Նշվում է, որ ընթրիքը, որը կանցկացվի նախագահական համալիրի Վարդագույն այգում, տեղի կունենա այն ֆոնին, երբ շատ հանրապետականներ փորձում են համոզել Թրամփին ավելացնել կուսակցության թեկնածուների ֆինանսավորումը նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններում: