Ռուսական դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են, որ Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բերնդ Ֆինկեի Ռուսաստանի ԱԳՆ կանչը տեղի է ունեցել գերմանական իշխանությունների հայտարարության ֆոնին, ըստ որի, Ռուսաստանը մեղավոր է ճանաչվել Լայպցիգի օդանավակայանում դրոնների հետ կապված միջադեպի համար:
Ռուսաստանի հասցեին Գերմանիայի մեղադրանքները պահանջում են «կոշտ ռազմական արձագանք», հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա կարծիքով՝ Բեռլինը պետք է պատասխան տա Լայպցիգի օդանավակայանի միջադեպի հարցով Մոսկվային պատասխանատվության ենթարկելու համար:
Նա նաև մեղադրել է Ուկրաինային աջակցող արևմտյան առաջնորդներին, «առաջին հերթին եվրոպականներին», «ահաբեկչությունը» հովանավորելու համար և հավելել, որ «նրանք հաճախ են Կիև մեկնում գնացքով»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ սպառնացել է, որ Մոսկվան կարձագանքի Բեռլինի բոլոր «հակառուսական որոշումներին»:
Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական Ան-124 բեռնատար ինքնաթիռի դեմ դիվերսիայի փորձի համար։