Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմը սկսել է ձևավորել իր կաբինետը։ Ջոն Հիլին, որը մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ դժգոհ էր բանակի և նավատորմի ոչ բավարար ֆինանսավորմումից, նշանակվել է ֆինանսների նախարար։ Էդ Միլիբանդը նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։
Առաջին օտարերկրյա առաջնորդները, որոնց հետ վարչապետ Բըրնհեմը հեռախոսազրույցներ է ունեցել, եղել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Զելենսկին հույս է հայտնել, որ Ուկրաինային Մեծ Բրիտանիայի աջակցությունը կլինի շարունակական:
«Մեր երկրները կառուցել են ամենաամուր գործընկերությունը: Մոտ ապագայում կհանդիպենք և կքննարկենք հետագա համագործակցությունը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում»,- նշել է Ուկրաինայի նախագահը Բըրնհեմի հետ հեռախոսազրույցից հետ:
Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում էլ Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը Սպիտակ տան ղեկավարին հրավիրել է Մանչեսթեր: Ըստ ամերիկյան մամուլի՝ Թրամփը չի մերժել հրավերը: