Ռուսաստանի արտգործնախարարը Մոսկվայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին:
Սերգեյ Լավրովը նշել է՝ չնայած պարբերաբար առաջացող դժվարություններին՝ երկկողմ հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, կարգավորվել է «Ազալ»-ի ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակը: Նա հավելել է, որ փակ հանդիպմանը կքննարկեն երկկողմ գործակցությունը և Հարավային Կովկասում զարգացումները:
«Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Կան գործակցության այլ հարթակներ»,- մանրամասնել է ռուս դիվանագետը:
Ջեյհուն Բայրամովն էլ հույս է հայտնել, որ կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունները, հումանիտար ոլորտը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ դրական միտում կա:
«Անշուշտ, պատրաստ ենք քննարկելու տարածաշրջանային և միջազգային օրակարգի բոլոր այն հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- եզրափակել է Ադրբեջանի արտգործնախարարը: