Ռուսաստանն ու Ադրբեջանը իսկապես տարբեր մոտեցումներ ունեն Ուկրաինայի իրավիճակի հետ կապված, սակայն Մոսկվայում պրագմատիզմ են ցուցաբերում և երկկողմ հարաբերությունները չեն կապում այդ հարցերի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան համաձայն չէ Ուկրաինայի հարցում Բաքվի մոտեցումներին, և դա ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարաձայնությունների առարկա է: Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ դա չպետք է ստվեր գցի երկկողմ հարաբերությունների վրա: