Իրանի խորհրդարանի խոսնակը մեկնել է Բաքու, հանդիպել Իլհամ Ալիևի հետ: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը միշտ կհիշի դժվարին պահերին Ադրբեջանի աջակցությունը: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում հասկացան՝ ովքեր են Իրանի ընկերներն ու թշնամիները: Ալիևն էլ հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Իրանի կողքին:
«Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմներ չլինեն», - հավելել է Ադրբեջանի նախագահը: Անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգի հարցերի:
Միջազգային անցուդարձի ուշագրավ նորություններին Դիանա Գասպարյանն է հետևում: