Հունգարիան արգելակել է առանցքային ընթացակարգային քայլը, որն անհրաժեշտ է Եվրամիությանն Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջ մղմանը:
Politico-ն՝ հղում անելով Բրյուսելում գտնվող երկու դիվանագետի, գրում է, որ Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ բոլոր 27 երկրի անունից Եվրոպական խորհրդին և հանձնաժողովին նամակ ուղարկելուն՝ ի պաշտպանություն կազմակերպությանն Ուկրաինայի ու Մոլդովայի անդամակցությանը:
Դիվանագետների խոսքով՝ Հունգարիան միակ երկիրն է, որը դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը, որը պահանջում է բոլոր 27 երկրի միաձայն հավանությունը: հարցը նորից կքննարկվի հաջորդ շաբաթ: