Համաձայնության հասնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ անց Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ «համաձայնագրի վերաբերյալ Իրանը դեռևս վերջնական եզրակացության չի եկել»։ Նա հավելել է, որ հարցը «ներկայումս քննարկում են որոշում կայացնող համապատասխան մարմինները»։
Tasnim լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ նախորդ երկու ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփը 38 անգամ հայտարարել է համաձայնագրի մոտալուտ կնքման մասին: «Քանի դեռ Իրանը չի հայտարարել պայմանավորվածության հնարավոր ձեռքբերման մասին, այդ հարցի վերաբերյալ Թրամփից ցանկացած նորություն պետք է ընդունել այնպես, ինչպես նրա նախորդ հայտարարությունները»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ:
Թրամփը, սակայն, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հավանություն է տվել Թեհրանի և Վաշինգտոնի համաձայնագրին, ասել է՝ իմ պատկերացմամբ՝ այո: