Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային երթուղուն Հայաստանի միանալու հնարավորության մասին:
«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ ուշադրություն է դարձվում, և մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում՝ նաև տարանցիկ գործառույթի զարգացման գործում»,- ասել է Կեբախիձեն վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտոնական գործարկումից հետո: