Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները:
«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններն են երկու պետությունների ստեղծումը և Գազայում հումանիտար ճգնաժամի դադարեցումը։ Իսրայելը պետք է դադարեցնի պաղեստինցիների սպանությունները և չխոչընդոտի Գազայի բնակիչներին՝ հասանելիություն ունենալ առաջին անհրաժեշտության իրերի հարցում, ինչպիսիք են սնունդը, կացարանը, դեղորայքը և ջուրը: Եթե այդ պայմանները կատարվեն, մենք կարող ենք վերադառնալ բնականոն կյանքի, խնդիրներ չեն լինի։ Մենք ցանկանում ենք հասնել երկու պետությունների ստեղծման որոշմանը»,- ասել է Հաքան Ֆիդանը: