«Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«ԱՄՆ FDA-ը նախազգուշացրել է Salmonella-ով հնարավոր աղտոտված սննդային հավելումների մասին, որոնք պարունակում են moringa բույսի փոշի։
Այս դեպքը ևս մեկ հիշեցում է, որ նույնիսկ սննդային հավելումները, վիտամինները և բուսական պատրաստուկները կարող են ունենալ ռիսկեր՝
-
մանրէային աղտոտում,
-
դեղային փոխազդեցություններ,
-
լյարդի կամ երիկամների վնասում,
-
ալերգիկ ռեակցիաներ,
-
անհայտ բաղադրիչներ կամ սխալ դեղաչափեր:
Հատկապես զգուշություն է պետք՝

երեխաների,

հղիների:

տարեցների:

քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեպքում:
Սննդային հավելումները նույնպես պետք է օգտագործել գիտակցված և ցանկալի է՝ մասնագետի խորհրդով»,- ասվում է հաղորդագրությունում։