Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է, որ Մալաթիա նահանգի Բաթթալգազի շրջանում վաղ առավոտյան տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել 7,03 կմ խորությամբ։
Մալաթիայի քաղաքապետ Սամի Էրը նշել է, որ շատ ուժգին երկրաշարժ է եղել, և մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց։
Ավերածությունների մասին տեղեկություն չկա։