««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Այժմ ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքները։
Շուտով այցելուները կսպասարկվեն նորաստեղծ ենթակառուցվածքում, որտեղ կգործեն տոմսարկղ, հուշանվերների վաճառակետ, փոքրիկ սրճարան և ցուցասրահ։
Մանրամասները՝ տեսանյութում: