Ռուսաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Արաղչիից բացի, իրանական պատվիրակության կազմում են Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ստացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։ Նա Իրանի առաջնորդին մաղթել է առողջություն և ամենայն բարիք:
Պուտինը շեշտել է. «Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար և հույս է հայտնել, որ կհաղթահարեն փորձության շրջանը»։
«Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է ՌԴ նախագահն Իրանի արտգործնախարարին:
Արաղչին շնորհակալություն է հայտնել Պուտինին և Ռուսաստանին Իրանին ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել, որ ռուս-իրանական ռազմավարական հարաբերությունները և գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել։