Իրանը հիմա մեծ դժվարությամբ փորձում է հասկանալ, թե ով է իրենց առաջնորդը՝ Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը։
«Նրանք պարզապես չգիտեն դա: Ներքին պայքար է ընթանում «կոշտ գծի», որը լուրջ պարտություն է կրում մարտի դաշտում, և «չափավորների» միջև, որոնք ամենևին էլ չափավոր չեն, բայց նրանց սկսում են ավելի շատ հարգել: Այդ պայքարը պարզապես խելագար բնույթ է կրում»,- նշել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցը։ Ոչ մի նավ չի կարող մուտք գործել այնտեղ կամ դուրս գալ այնտեղից՝ առանց Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հաստատման՝ նշել է ԱՄՆ նախագահը: