Տարվա բոլոր եղանակներին բանակային դիրքերում իրականացվող հերթափոխերին զուգահեռ նաև ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, մշտապես բարեկարգվում և կարգավորվում են խրամուղիները, խրամախորշերը ու կրակակետերը, անհրաժեշտության դեպքում կառուցվում են նորերը՝ առավել ամուր, առավել ապահով:
ՊՆ մամուլի խոսնակի՝ սոցցանցում հրապարակած տեսանյութում բանակային դիրքերի զինծառայողները ներկայացրել են կահավորման լայնածավալ աշխատանքներն ու ինժեներական նոր լուծումները:
Մանրամասները՝ տեսանյութում: