ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ուրբաթ կեսօրին մեկնել է Պակիստան, որտեղ շաբաթ օրը նախատեսված են Իրանի հետ բանակցություններ՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
Ըստ լրատվականի՝ դրանց մեկնարկից մեկ օր առաջ, սակայն, ԱՄՆ-ի հայտարարած հրադադարն ավելի շատ պայմանական է թվում. հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանին, իսկ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է ժամանակավոր հրադադարի պայմանները խախտելու համար, քանի որ Հորմուզի նեղուցը փաստացի շրջափակված է: Չնայած այդ իրավիճակին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ:
ԱՄՆ պատվիրակության կազմում են նաև նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։