ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով ժամանել է Բուդապեշտ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհակալություն է հայտնել նրան այցի համար՝ հատկապես համաշխարհային քաղաքականության համար նման լարված պահի:
Վենսն իր հերթին շեշտել է ԱՄՆ-ի և Հունգարիայի բարեկամության կարևորությունը և նախագահ Դոնալդ Թրամփի սերը փոխանցել Օրբանին: Երկկողմ բանակցություններից հետո Վենսը նաև կմասնակցի հունգարա-ամերիկյան բարեկամության օրվան նվիրված հանրահավաքի:
Այցը տեղի է ունենում ապրիլի 12-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ի նշան աջակցույթան Օրբանին, որը Հունգարիան կառավարում է 2010 թվականից:
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ վերջին անգամ ԱՄՆ փոխնախագահը Հունգարիա է այցելել 35 տարի առաջ: