Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և ԳՇ պետ Վալերի Գերասիմովին հրահանգել է Սուրբ Զատկի տոների ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ «Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջ, հայտարարվում է հրադադար»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հայելային կարձագանքեն ռուսական կողմի բոլոր քայլերին՝ ինչպես հրադադարին, այնպես էլ դրա հնարավոր խախտումներին: «Կիևը բազմիցս հանդես է եկել նման առաջարկով: Մարդկանց անհրաժեշտ է Զատիկ՝ առանց սպառնալիքների»,- հավելել է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խաղաղության ուղղությամբ լուրջ առաջընթացի հասնել:
Զելենսկին նաև հայտարարել է, որ մինչև աշուն Ուկրաինային դժվար շրջան է սպասում, հնարավոր է ճնշման ուժեղացում ռազմաճակատում և դիվանագիտության դաշտում: Նախագահը մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը, հնարավոր է, ինչ-որ պահի դուրս գա բանակցային գործընթացից, եթե հասկանա, որ կարգավորման հասնել չի հաջողվում:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում։