• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քոչարյանը պետք է պատասխան տա 10 տարվա թալանի և սպանությունների համար. Ստեփանյան Բաց հարթակ. Քոչարյանը պետք... 20:34
102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի հայտարարությունից հետո 102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի... 19:32
Իրանի դեմ պատերազմի գինը վճարում է ամբողջ տարածաշրջանը. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի գինը... 19:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Փորձում ենք ավելի ու ավելի մեծ աջակցություն ցուցաբերել մեր սպորտին․ Նիկոլ Փաշինյան՝ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնները 2025»-ի պարգևատրման արարողությանը
Սպորտ
21:2206 Ապր, 2026

Փորձում ենք ավելի ու ավելի մեծ աջակցություն ցուցաբերել մեր սպորտին․ Նիկոլ Փաշինյան՝ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնները 2025»-ի պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում:
 
Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:
 
 
Մինչ պարգևատրման արարողությունը, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին Սպորտի միջազգային օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այն մարզիկներին, ովքեր ջանք չեն խնայել Հայաստանի Հանրապետությունը տարբեր մրցահրթակներում պատշաճ ներկայացնելու համար:
 
«Բյուջետային թվերն այդ մասին խոսում են. փորձում ենք ավելի ու ավելի մեծ աջակցություն ցուցաբերել մեր սպորտին, բայց նաև այդ ցուցաբերած աջակցության արդյունքները վերլուծելով՝ ամրապնդվել է մեր այն եզրակացությունը, որ սպորտի ինստիտուցիոնալացումն այն կարևոր խորքային քայլն է, որ պետք է անենք առկա ընթացիկ հաջողություններն ամրապնդելու և նոր ամբիցիաներ մեր սպորտի համար ձևակերպելու իմաստով։ Մենք այսօր սպորտի ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ քայլեր ենք անում»,- նշել է վարչապետը:
 
 
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ամեն ինչ սկսվել է պարզ ծրագրերից, իսկ այժմ իրականացվում են լուրջ խորքային նախագծեր. «Օրինակ, Երևանում հիմա կառուցման ընթացքում է, ավարտական փուլում է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարությունը շատ մեծ տեմպերով ընթանում է, վերջերս Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարության հետ կապված անհրաժեշտ որոշումները կայացրեցինք, Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումն է ընթանում:
 
Մենք հիմա Նազիկ Ավդալյանի հետ համատեղ նախագիծ ենք սկսում կրկին Շիրակի մարզում, Լոռու մարզում մեկնարկում ենք Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Յուրի Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Արագածոտնի մարզում մեկնարկում ենք Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցի կառուցումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցն արդեն հաջողությամբ գործում է: Այս նախագծերը շատ կարևոր ենք համարում, քանի որ սպորտի ոլորտում ձևավորած արժեքները տրանսֆորմացնում ենք ավելի ինստիտուցիոնալ և ավելի նյութական արժեքների»,- շարունակել է երկրի ղեկավարը։
 
Վարչապետը խոսել է նաև «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ Երևանում իրականացվող նախագծի մասին և նշել, որ գաղափար կա այդ նախագիծն ընդլայնել նաև մարզերում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իջևան, Երևան, Վանաձոր քաղաքներում և Ակադեմիական քաղաքում ստադիոնների կառուցում է նախատեսվում։
 
«Շատ կարևոր է արձանագրել, որ սպորտի առումով էական նշանակություն ունի 300 դպրոցի ծրագիրը, որովհետև մենք արձանագրել ենք, որ դպրոց ասելով՝ պետք է հասկանանք մի կառույց, մի տարածք, որտեղ պարտադիր կա ֆիզկուլտուրայի մարզադահլիճ և բացօթյա մարզահրապարակ»,- ասել է վարչապետ Փաշինյանը և ընդգծել, որ Հանրապետությունում 25 դպրոցում ֆիզկուլտուրայի դահլիճների կառուցման աշխատանքներ են ձեռնարկվել, իսկ 300 նորակառույց դպրոցների պարագայում ֆիզկուլտուրայի՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող դահլիճը և բաց մարզահրապարակները պարտադիր պայման են:
 
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախընտրական ծրագրում արդեն իսկ ներառվել է ըստ անհրաժեշտության մարզադպրոցների և արվեստի դպրոցների կառուցումը: Նախաձեռնվում են նաև 100 կոմբինացված մարզահրապարակների կառուցումը տարբեր համայնքներում, որոնք կներառեն առնվազն ֆուտզալի, ֆուտբոլի և բասկետբոլի հրապարակի կարողություններ: «Բայց նաև ես խոստացել եմ, և արդեն այդ որոշումը կայացրել ենք, որ առաջիկայում ֆուտզալի Հայաստանի հավաքականի անվան մարզադպրոց կկառուցենք մեր ֆուտզալի հավաքականի այդ պատմական նվաճումն ամրագրելու և նաև այս պահն օգտագործելու համար, որպեսզի մարզաձևն ավելի ինստիտուցիոնալ ձևով ավելի մասսայական դարձնենք Հայաստանի Հանրապետությունում»։
 
Վարչապետն իր խոսքում անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնություններին. «Մենք արդեն մի քանի շատ հաջող Եվրոպայի առաջնություններ ենք իրականացրել՝ բռնցքամարտ, ծանրամարտ, հրաձգություն, սամբոյի աշխարհի առաջնություն է տեղի ունեցել: Առաջիկայում կլինեն նորություններ, երբ նաև հեծանվավազքի միջազգային մրցաշարերի օրացույցում կունենանք մեր տեղը և միջազգային հեղինակավոր մրցաշարերից մեկը Հայաստանի Հանրապետությունում մրցափուլ կիրականացնի: Առաջիկայում Արախնոֆոբիայի խաղերն են, Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է նախատեսվում, Ծանրամարտի աշխարհի առաջնությունն է նախատեսվում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել»:
 
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այնուամենայնիվ, ամենակարևոր արձանագրումն այսօր այն է, որ երեխաները, որոնք գնալով ավելի ու ավելի շատ են զբաղվում սպորտով՝ ամենաշատը ներշնչվում են այս դահլիճում ներկա մարզիկներից: «Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այդ ներշնչանքի համար, որ նրանք հաղորդում են մեր երիտասարդներին և ընդհանրապես՝ մեզ բոլորիս: Այսօրվա միջոցառումը մեծ պատիվ է մեզ համար: Մենք ուզում ենք հարգանքի տուրք մատուցել, գնահատանքի տուրք մատուցել մեր բոլոր այն մարզիկներին, ովքեր 2025 թվականին կամ նախորդ մարզական տարում, որի ամփոփումը անում ենք այսօր՝ Սպորտի միջազգային օրը, ի վերջո իրենց հաջողություններով մեծացրել են, ամրացրել են Հայաստանի Հանրապետության մարզական վարկանիշը և, իհարկե, բերկրանքի, ուրախության և երջանկության ու հպարտության աննկարագրելի պահեր են նվիրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և բոլոր հայերին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում հետևել են մեր մարզիկների ելույթներին, հպարտացել այդ ելույթներով։
 
Կրկին ուզում եմ շնորհակալությունս և գնահատանքի խոսքերս ասել բոլոր մարզիկներին, բոլոր մարզիչներին, բոլոր ֆեդերացիաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր կոնկրետ ներդրում են ունեցել, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, ովքեր իրենց ֆիզիկական և էմոցիոնալ ուժը ներդնում են հանուն Հայաստանի Հանրապետության, որովհետև սպորտային կյանքի ամենամեծ խորհրդանիշը, ի վերջո, այն է, ինչից մենք սկսեցինք այսօրվա մեր միջոցառումը. երբ հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը և բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Դա այն կարևոր նպատակն է, որը մենք, ըստ էության, հետապնդում ենք բոլոր ոլորտներում, բայց հատկապես՝ սպորտն այդ պրոցեսը շատ ավելի տեսանելի, շատ ավելի գնահատելի, շատ ավելի էմոցիոնալ է դարձնում, և այդ էմոցիաներն անգնահատելի են»,– ասել է վարչապետը։
 
 
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս տեմպը ոչ միայն չի դանդաղեցնելու, այլև ընդհակառակը՝ ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու:
 
Սպորտին ուղղված ֆինանսավորման քառապատկման առիթով երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր մարդկանց, բոլոր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են դուրս են գրում և բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում, որովհետև այդ քառապատկված ֆինանսավորումը ձևավորվում է այդ մարդկանց ջանքի արդյունքում:
 
Մրցույթի 11 անվանակարգերում հաղթող ճանաչվածները պարգևատրվել են 6,250.000 դրամով և հուշանվերով: Մրցանակակիրներին պարգևները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
 
Ըստ այդմ՝ «Լավագույն մարզիկներ» անվանակարգում մրցանակակիրներն են՝ Վարազդատ Լալայանը (ծանրամարտ), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ըմբշամարտ), «Լավագույն կին մարզիկ» անվանակարգում՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (ծանրամարտ), «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»՝ Սարգիս Սարգսյանը (շախմատ), «Լավագույն թիմ»՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը, «Լավագույն երիտասարդ մարզիկ»՝ Գասպար Տերտերյանը (հունահռոմեական ըմբշամարտ), «Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն»՝ Սուրեն Հարությունյանը (կարատե), «Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ»՝ Համլետ Մանուկյանը (սպորտային մարմնամարզություն), «Լավագույն մարզիչ»՝ Փաշիկ Ալավերդյանը (ծանրամարտ), «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել կարատեի աշխարհի առաջնությունում անկախ Հայաստանի առաջին բրոնզե մեդալը նվաճած Սուրեն Հարությունյանը:
 
***
 
Սպորտի միջազգային օրվա առիթով «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետության ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, հայոց պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:
 
Դիտումների քանակ144
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս 08:1609 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0509 Սեպ, 2026
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026
  • ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել 21:4808 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն 21:2708 Սեպ, 2026
  • «Ուզում եմ այս տեխնոլոգիաները բերենք Հայաստան». մանրամասներ նախարար Միրզոյանի Լատվիա կատարած այցից 21:2008 Սեպ, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 21:0108 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարող է բիոմեթան արտադրվել․ Միրզոյանն ուսումնասիրել է Լատվիայի փորձը 21:0008 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրն ունի կացարանային նոր մասնաշենք. կբնակվեն մարզերից եկողները 20:5808 Սեպ, 2026
  • ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել 20:5208 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4408 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ 20:3908 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2026 20:3108 Սեպ, 2026
  • Հայկական ձեռարվեստն ու խոհանոցը՝ կողք կողքի 20:2208 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 8. 2026 20:1308 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքում համակարգի համար մասնագիտական կադրերի պատրաստումն է․ Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը 20:0808 Սեպ, 2026
  • Էլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցեր 20:0208 Սեպ, 2026
  • Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով 19:5708 Սեպ, 2026
  • Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով 19:5408 Սեպ, 2026
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 19:4808 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ներում և Պրոբացիայի ծառայությունում կադրերի համալրման ՀԿ-ների առաջարկը 19:3908 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 19:3208 Սեպ, 2026
  • Ռուսական մեդիան խեղաթյուրել է. ինչ է ասել Եվրահանձնաժողովի խոսնակը վիզաների ազատականացման մասին 19:2608 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան 19:1708 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015