Նոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 11:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու 5-րդ փողոցի, Նարեկացու փողոցի թիվ 43 և 47 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները