«Արհեստավարժ բանակ կերտելու ճանապարհին ներդրել ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը, իսկ հազարավոր երիտասարդներ դառնում են ծրագրի շահառու և արհեստավարժ բանակի կարևոր մասնիկ։ Նրանք հնարավորություն են ստանում ատեստավորվել, ստանալ բարձր աշխատավարձ և նեցուկ կանգնել իրենց ընտանիքին ու պետությանը։
Ի դեպ, նրանց թիվն այս պահին 5319 է։
Հ. Գ. 2025 թվականի վերջին նրանց թիվը շուրջ 4220 էր»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: