Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Ռեջեփ Էրդողանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և էներգետիկ ոլորտներում Կիևին աջակցության հարցերը:
«Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը, որպեսզի թույլ չտանք պատերազմի ընդլայնում և պաշտպանենք կյանքեր: Միևնույն ժամանակ, Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղացնել իր ՀՕՊ-ը, և մենք ակնկալում ենք համապատասխան աջակցություն գործընկերներից»,- նշել է Զելենսկին՝ ամփոփելով հեռախոսազրույցը։
Էրդողանն էլ հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել եռակողմ ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլը:
«Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Էրդողանին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու, ծովային անվտանգության ապահովման գործում և Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու պատրաստակամության համար»,- հավելել է Զելենսկին: