Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտպանությունը խնդրել է ամերիկյան դատարանից դադարեցնել իր դեմ հարուցված քրեական գործը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը խախտել է Մադուրոյի սահմանադրական իրավունքները:
Վենեսուելայի նախկին ղեկավարի պաշտպանությունը պահանջել է արդար դատավարություն ապահովել, նաև ապասառեցնել Մադուրոյի դատական ծախսերը վճարելու համար այն միջոցները, որոնք գրանցված են Վենեսուելայում։
Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները գործողություն էր անցկացրել Վենեսուելայում՝ ձերբակալելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը: Վաշինգտոնը նրանց մեղադրել է «նարկոահաբեկչության» և ԱՄՆ-ի ազգային շահերին սպառնալու համար:
Միացյալ Նահանգները նաև հայտարարել է, որ Վենեսուելայի նախկին իշխանությունը գողացել է ամերիկյան նավթը: Նյու Յորքի դատարանում արդեն անցել է Մադուրոյի գործով առաջին լսումը։ Նրան սպառնում է մինչև չորս ցմահ ազատազրկում:
Մադուրոն չի ընդունել առաջադրված մեղադրանքները։ Հաջորդ լսումը նշանակված է մարտի 17-ին։