CNN-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները Կարակասում գործողությունից մի քանի ամիս առաջ բանակցություններ են վարել Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի և Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հետ։
ԱՄՆ պաշտոնյաները Կոնգրեսի անդամների համար ճեպազրույցի ժամանակ հայտնել են, որ ամիսներ շարունակ կապի մեջ են եղել Ռոդրիգեսի, ինչպես նաև նրա եղբոր հետ։ Նրանք նշել են, որ բանակցությունների նպատակն է եղել դրդել Վենեսուելայի ղեկավարությանը փոխելու իր վարքագիծը, և դրանք չեն վերաբերել աջակցությանը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու հարցում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրենսդիրներին ասել է, որ Վաշինգտոնը Ռոդրիգեսին Մադուրոյից ավելի պրագմատիկ է համարում է, և նրա հետ կարող են աշխատել։ ԿՀՎ-ի տվյալներով՝ նա լավագույն պաշտոնյան է Կարակասում ժամանակավոր կառավարությունը ղեկավարելու համար։ Ըստ Վաշինգտոնի՝ Ռոդրիգեսը կկարողանա վերահսկել Վենեսուելայի անվտանգության ուժերը:
Ավելին, Ռոդրիգեսը նաև Վենեսուելայի նավթի նախարարն է, և Սպիտակ տունը ակնկալում է, որ նա կհամագործակցի երկրի նավթային ենթակառուցվածքների վերականգնման գործում և ապագայում ամերիկյան ընկերություններին թույլ կտա այնտեղ գործունեություն ծավալել։
Ըստ CNN-ի աղբյուրների, սակայն, Ռոդրիգեսի հետ դեռևս պաշտոնական համաձայնություն չկա։