Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը նշանակվել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, գործակցում է ամերիկացի պաշտոնյաների հետ:
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է՝ առաջիկա 30 օրում այդ երկրում ընտրություններ չեն անցկացվելու, քանի որ նախ հարկավոր է վերակառուցել Վենեսուելան և համապատասխան ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ:
«Մենք պատերազմում ենք ոչ թե Վենեսուելայի, այլ թմրավաճառների դեմ, նրանց դեմ, ովքեր մեր երկիր են բերում իրենց հանցագործներին, թմրամոլներին»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն էլ արտակարգ նիստ է անցկացրել: Կարակասի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադան մեղադրել է Վաշինգտոնին ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու և Վենեսուելայի բնական պաշարները յուրացնելու ցանկության խամար։ Վաշինգտոնի մշտական ներկայացուցիչ Մայքլ Ուոլցը հակադարձել է՝ Միացյալ Նահանգների նպատակն է ապահովել կարգ ու կանոնը: Նա Մադուրոյին անվանել է «անօրինական նախագահ»: