ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին, որտեղ հանդիպել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանին, շրջել տարածքում, դիտարկել Միացյալ Նահանգների կողմից տրամադրված սարքավորումները և նույնիսկ պարեկների հետ շրջայց կատարել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ՀՀ իրավապահ ոլորտին՝ օգնելով մեր երկրները դարձնել առավել ապահով»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: