ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր փեսային՝ Ջարեդ Քուշներին, նշանակում է խաղաղության հատուկ բանագնաց։ Այս որոշման մասին Թրամփը հայտնել է Խաղաղության խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է Politico-ն:
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Քուշները կկենտրոնանա նոր դիվանագիտական համաձայնագրերի կնքման վրա։ Թրամփը գովաբանել է նրա նախկին գործունեությունը Մերձավոր Արևելքի բանակցություններում, այդ թվում՝ Աբրահամի համաձայնագրերում։
Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Քուշները Սպիտակ տանը զբաղեցրել է ավագ խորհրդականի պաշտոնը և կարևոր դեր է խաղացել վարչակազմի դիվանագիտական նախաձեռնություններում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նոր պաշտոնում Քուշները կկենտրոնանա նոր դիվանագիտական համաձայնագրերի կնքման վրա, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների ուղղությամբ։ Այժմ նա զբաղվում է Մերձավոր Արևելքի հարցերով և Ուկրաինայի պատերազմով։ Քուշները մասնակցել է Աբու Դաբիի և Ժնևի եռակողմ բանակցություններին։
Politico-ն նշել է, որ խաղաղության հատուկ բանագնացի պաշտոնը նախկինում գոյություն չի ունեցել։