Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինելու Ռուսաստանը Հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, չմշակված լուծում է. ձևավորված համակարգը դրանից հետո կարող է մեկ գիշերում փլվել՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն, ըստ Շոյգուի, վաղուց արդյունավետ և պատասխանատու աշխատում է Հայաստանում:
«Այդ ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղիների համակարգում, այդ թվում՝ շարժակազմում, գնահատվում են ավելի քան 30 մլրդ ռուբլի»,- նշել է Շոյգուն:
Նա ընդգծել է, որ երկաթուղին նաև ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ ապահովելով տրանսպորտային կապ դեպի ծով ելք չունեցող երկրի համար։