Հովհաննես Թումանյանի թանգարանի 19 հազար ֆոնդից Հրանտ Մաթևոսյանի անվան մշակույթի կենտրոնում ցուցադրվում է ընդամենը 160-ը: 3-րդ տարին է, որ Թումանյանի թանգարանն այնտեղ է տեղավորվել: Թեև այս ընթացքում նեղություններ կրում են, այցելուների թիվն էլ նվազել է, բայց վստահ են՝ բացումից հետո շատ լավ թանգարան ու վերնատուն են ունենալու: Ի դեպ, սեյսմիկ խնդիրների պատճառով ձգձգվող շինարարությունը կշարունակվի համալիր փորձաքննության եզրակացությունից հետո:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: