Ժնևում զուգահեռաբար բանակցություններ են ընթանում աշխարհաքաղաքական խոշորագույն խնդիրների վերաբերյալ: Շարունակվում է Ռուսաստան-Ուկրաինա-Միացյալ Նահանգներ եռակողմ բանակցությունը: Տեղի է ունենում նաև Վաշինգտոն-Թեհրան անուղղակի բանակցության երկրորդ փուլը: Նախնական գնահատականներով՝ երկու դեպքում էլ առաջընթաց կա, բայց ցանկալի վերջնական լուծում դեռ գտնված չէ: