Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աջափնյակ վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների և աշակերտների հետ: Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։

Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը և այլ թեմաների։
Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։