ԼԼուսինե Մուրադյան

Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր ընդունել եմ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր և ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Զրուցակիցներիս հետ գոհունակությամբ ընդգծել ենք ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաշերտ աջակցությունը՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։

 

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք հնարավորություններին»,- գրել է Արմեն Գրիգորյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում