Ժնևում Օմանի գլխավոր հյուպատոսությունում մեկնարկել է միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը: Թեհրանից հայտնում են, որ օրակարգում են բացառապես իրանական միջուկային ծրագիրը և արևմտյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը:
Բանակցություններն անցնում են անուղղակի ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանականը՝ Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։