Կատարի, Հորդանանի, Արաբական Մաիցյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, դատապարտել Արևմտյան ափի տարածքների «պետական գրանցման» մասին Իսրայելի որոշումը: Հրեական պետությունը նաև ցանկանում է այդ տարածքներում հողային սեփականության իրավունքի գրանցման ընթացակարգեր հաստատել։
Արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է՝ նման քաղաքականությունը վտանգավոր էսկալացիա է, որը կհանգեցնի լարվածության և անկայունության աճի ինչպես Պաղեստինի տարածքում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Կամրապնդի Իսրայելի հսկողությունը և պաղեստինյան օկուպացված հողերի նկատմամբ անօրինական ինքնիշխանությունը:
Արաբական և իսլամական երկրների դիվանագետները կոչ են արել միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնել և հստակ ու վճռական քայլեր ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունները խոչընդոտելու համար, ինչպես նաև թույլ չտալու, որ տարածաշրջանում խաղաղության ջանքերը ձախողվեն:
Իսրայելի որոշումը դատապարտել է նաև Եվրամիությունը: