ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անուղղակի մասնակցելու է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև Ժնևում նախատեսված բանակցություններին: Իրանի հետ, որպես կանոն, շատ դժվար է բանակցել՝ ասել Է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով՝ Թեհրանը տեղյակ է, թե ինչ կլինի, եթե գործարքը չկայանա:
ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է, որ Իրանի հետ գործարք կնքելը հեշտ չի լինի: Մարկո Ռուբիոյի խոսքով՝ պատճառն այն է, որ Թեհրանում որոշումներ կայացնղն «արմատական շիա հոգևորականությունն է»։ Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում գերագնահատել առկա հնարավորությւոններն ու հեռանկարները։