Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։
Հայտնի են քվեարկության նախնական արդյունքները ժամը 22:00-ի դրությամբ։
Հիշեցնենք՝ առաջին փուլի քվեաթերթիկը համարվում է վավեր, եթե դրանում քվեարկվել է հիսուն թեկնածուների օգտին՝ 1-ից մինչև 50 թվանշաններով և (կամ) v-աձև նշաններով:
Առաջին փուլի քվեարկության արդյունքներով հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուները իրավունք կստանան մասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։