Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթում հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պատրաստ լինեն Ռուսաստանից եկող վտանգներին:
«Բոլոր տագնապալի նշաններն ակնհայտ են։ Ռուսաստանը ցույց տվեց ագրեսիայի իր հակումը՝ սարսափելի տառապանքներ պատճառելով ուկրաինացի ժողովրդին։ Ռուսական հիբրիդային սպառնալիքները տարածվում են ամբողջ մայրցամաքում՝ սպառնալով ոչ միայն մեր անվտանգությանը, խաթարելով մեր արժեքները, օգտագործելով ապատեղեկատվությունը՝ տարաձայնություններ սերմանելու, կիբեռհարձակումներ և դիվերսիաներ՝ մեր կյանքը խաթարելու համար և խորացնելով կյանքի ծախսերի ճգնաժամը»,- նշել է Սթարմերը:
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե Ուկրաինայում խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, Եվրոպայի համար վտանգն այդքանով չի ավարտվի, այլ միայն կմեծանա:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև կոչ է արել Եվրոպային՝ ոտքի կանգնել և մի կողմ դնել կարճաժամկետ շահերը՝ հանուն համատեղ աշխատանքի: