Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում գործող ՀՀ դեսպանության մասին որոշման մեջ:
Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը թողնել Ժնևում: