ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է ներկայացնել զինված ուժերում իրականացված բարեփոխումները։ Նախարարը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները։
Նախարարը ցույց է տվել այն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են և ընդգծել, որ ամբողջությամբ ամրացված շրջանը հագեցված է և պատրաստ է բոլոր տիպի զինատեսակներից պաշտպանել մեր երկրի սահմանները։