Սպառնալիքներ, կոչեր, հայհոյանք և ուղղորդումներ՝ իրենց թեկնածուի օգտին քվեարկելու համար. Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել 2025-ի ավագանու ընտրություններում «Առաջ» և Դաշնակցություն կուսակցությունների ձևավորած «Հաղթանակ» դաշինքի օգտին քվեարկության օրը կատարված ուղղորդումների մասին: Գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, 6-ը ձերբակալվել են: «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանն այսօր հրավիրած ասուլիսում փորձել է համոզել լրագրողներին, որ ոչ թե ուղղորդում է եղել, այլ քարոզարշավ:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: